Քլինթոնն ու Լավրովը պայմանավորվեցին
Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնեցրել են երկկողմանի հարաբերությունների զարգացման համատեղ հանձնաժողովի աշխատանքները, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ԱՄՆ-ի պետքատուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով` հանձնախողովը կազմված է լինելու 16 աշխատանքային խմբերից:
«Դրանցից ինն արդեն անցկացրել են իրենց առաջին նիստերը, մյուսները կանցկացնեն այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- հավելել է Լավրովը:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը առաջընթաց են գրանցել Ռազմավարական հարձակողական սպառազինության վերաբերյալ նոր պայմանագրի պատրաստման հարցում, սակայն դեռևս որոշ բաց հարցեր են մնում:
«Մենք զգալի առաջընթաց ունենք: Մենք քննարկել ենք նաև հարցեր, որոնք դեռևս ենթակա են համաձայնեցման»,- հայտարարել է Լավրովը:
«Մենք պայմանավորվել ենք, որ կանենք ամեն ինչ, որպեսզի աշխատանքն ավարտենք ժամանակին, այսինքն` այս տարվա դեկտեմբերի 5-ին»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մեջ: «Մեզ համար կարևոր է համագործակցել Ռուսաստանի հետ հաջորդ տարի Վաշինգթոնում կայանալիք անվտանգության գագաթաժողովին նախապատրաստական աշխատանքների շրջանակում»:
«Ռուսաստանը և ԱՄՆ-ը ակտիվորեն համագործակցում են ՀՀՊ համակարգի հարցերի վերաբերյալ»,- շարունակել է Քլինթոնը:
«Նման համագործակցությունը կարևոր է թե մեզ, թե Ռուսաստանի համար: Մենք պատրատսվում ենք տվյալների փոխանակման կենտրոն ստեղծել»:
Armar.am












