Գլխավոր » Լրահոս

ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայանպաստ գործունեությունը

Հոկտեմբեր 13, 2009թ. 16:49

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության պատվիրակությանը` «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության տնօրենների ժողովի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու այն ներդրումը, որ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը բերում է հայապահպանության գործին ու հայագիտության զարգացմանը։ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է հիմնադրամի գործունեությամբ և Հայաստանի կողմից աջակցության ցուցաբերման հնարավորությամբ, ինչպես նաև հաստատության` Հայաստանում ու Սփյուռքում իրականացվող ու նախատեսվող ծրագրերով։

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հիմնադրամի ներկայացուցիչներին, որ վարչապետի նախաձեռնությամբ ու հանրային-մասնավոր հատվածի համագործակցությամբ ձևավորված Ազգային մրցունակության խորհրդի ու հիմնադրամի միջև անհրաժեշտ է ստեղծել համագործակցության հնարավորություններ` մասնավորապես կրթական ծրագրերի իրականացման ոլորտում։ Այդ համատեքստում հյուրերին ներկայացվել են նաև «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերը, մասնավորապես, աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին տրամադրվող աջակցության ծրագիրը։

ՀՀ վարչապետը վերահաստատել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության շնորհակալ գործունեության նկատմամբ կառավարության բարձր գնահատականն ու շեշտել է մասնավորապես վերջին 18 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանին տրամադրված օժանդակության փաստը։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն