Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանը կարող է խաղից դուրս մնալ

Օգոստոս 18, 2009թ. 12:11

Թուրքական «Միլլիեթ» օրաթերթը հետաքրքրվել է, թե «Նաբուքո» ծրագրում ո°վ է լինելու առաջին գազամատակարարը, քանի որ Եվրոպայի համար ևս դա առայժմ անհայտ է: Թերթը գրել է. «Թուրքիան ու Ադրբեջանը գնի հարցում այդպես էլ չկարողացան համաաձայնության գալ, ինչն էլ պատճառ դարձավ, որ անհրաժեշտ ուշադրությունը կենտրոնացվի միայն թուրքմենական գազի տարբերակի վրա: Ամենայն հավանականությամբ, սկզբնական շրջանում «Նաբուքո» գազամուղին գազ կտրամադրվի հենց Թուրքմենստան-Իրան գազատարից»: Այլ կերպ ասած, որոշ առումներով Ադրբեջանը, կարծես թե խաղից դուրս է մնում:
Պարբերականի համաձայն, Միջին Ասիայի բնական գազի ամենաշատ պաշարներն ունեցող Թուրքմենստանի և Իրանի` 8 մլրդ մետր խորանարդ գազատարի տարողունակությունը 20 մլրդ մետր խորանարդ հասցնելու աշխատանքները նախատեսված է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Տարեկան 78 մլրդ մետր խորանարդ բնական գազ արտահանող Թուրքմենստանը 50 միլիարդը տալիս է Ռուսաստանին, իսկ 8 միլիարդը` Իրանին:
armarlur.com


Թեգեր` , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`