Գլխավոր » Լրահոս

Թուրքիային պետք են Հայաստանի տրանսպորտային ճանապարհները

Հոկտեմբեր 13, 2009թ. 17:25

«Չնայած այն հանգամանքին, որ հայ-թուրքական հարաբերությունների հավանական բարելավումը կլինի թուրքական դիվանագիտության հաղթանակը, սակայն կա երկկողմանի հարաբերությունների բարելավման  մի փոքր շանս ևս»: Այս կարծիքն են հայտնել Արևելյան կենտրոնի լեհ փորձագետները:

Նրանց կարծիքով, այս գործընթացն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, մասնավորապես, այն կարող է` «Հայաստանում ստեղծել անկայուն իրավիճակ, Թուրքիայում նպաստել  ազգայնական խմբավորումների ակտիվացմանը, Ռուսաստանի` ոչ միանշանակ դիրքորոշմանը, Ադրբեջանը կարող է ընդունել  խիստ քննադատական դիրք, և Ղարաբաղյան հարցի լուծումը կձգձգվի»:

Փորձագետները նշել են, որ հայ-թուրքական հարաբերություններում ակտիվություն նկատվեց 2008 թվականի օգոստոսին` պայմանավորված  ռուս-վրացական պատերազմով:   Թուրքիայի հեռահար նպատակն է`  Հայաստանով անցնող ճանապարհների  շահագործումը և Հայաստանի ներգրավումը տարածաշրջանային համագործակցության մեջ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն