Ադրբեջանում ցույցեր են ընթանում Թուրքիայի դեմ
Հոկտեմբեր 13, 2009թ. 20:18
Ադրբեջանում շարունակվում են Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրման հետ կապված բողոքի միջոցառումները: Թուրքական CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ այսօր Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց է անցկացվել: Ցույցը ցրվել է ոստիկանների կողմից: Ավելին, տեղեկացվել է, որ 4 մարդ է ձերբակալվել:
Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել` վանկարկելով «Թուրքիան մեզ վաճառել է», «Թուրքիայի կառավարությանը` ամոթ»:
Բողոքի պատճառ է հանդիսացել նաև այն փաստը, որ պաշտոնական Անկարան արգելել է Բուրսայի մարզադաշտ բերել Ադրբեջանի դրոշը:












