Թուրք-իսրայելական նոր ճգնաժամը
Հոկտեմբեր 13, 2009թ. 20:34
Թուրք-իսրայելական հարաբերություններում կրկին ճգնաժամ է: Լարվածության պատճառ է հանդիսացել, որ Թուրքիան հրաժարվել է անցկացնել «Անատոլիական արծիվ» միջազգային ռազմավարժությունները:
Թելավիվը հայտարարել է, որ այս որոշումը հետևանք է այն բանի, որ իսրայելական ինքնաթիռներն անցանկալի էին Թուրքիայի համար: Պաշտոնական Անկարան խորհուրդ է տվել Թելավիվին հարցը չքաղաքականացնել:
Մինչդեռ Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի այս որոշումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերին: Ըստ որոշ արևմտյան վերլուծաբանների, երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են Գազայում վերսկսված ռազմական գործողություններից հետո, և միակ միջոցն Իսրայելի, Պաղեստինի և Սիրիայի հետ հարաբերությունների բարելավումն է:












