Ադրբեջանը Թուրքիայի էլ չի վստահում
Հոկտեմբեր 14, 2009թ. 11:15
Երեկ երեկոյան Անկարա են ժամանել 11 ադրբեջանցի պատգամավորներ: Նրանք օդանավակայանում հայտարարել են, որ չեն ժամանել Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների շուրջ քննարկում ծավալելու, քանի որ հավատում են, որ Անկարայի կառավարությունն իր խոսքի տերը կլինի: Նրանք շետել են, որ Թուրքիայի ղեկավարությունն իրենց վստահեցրել է որ այդ փաստաթղթերը չեն գործի ի վնաս Ադրբեջանի շահերի:
Մինչդեռ, թուրք վերլուծաբանները նկատում են, որ այցի նպատակը ճիշտ հակառակն է, ադրբեջանական կողմը մեծ եղբորն ամենևին չի վստահում, և, ադրբեջանցի պատգամավորները եկել են երաշխիքների հետևից:
Այսօր ադրբեջանական պատվիրականությունը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Էդողանի և մեջլիսի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինի հետ:
Armar.am












