Եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չհաղթի թուրքերին` մարզիչը կհեռացվի աշխատանքից
Հոկտեմբեր 14, 2009թ. 12:14
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ապագան կախված է այսօվա` հոկտեմբերի 14-ին Թուրքիա-Հայաստան աշխարհի առաջնության խաղից: «Եթե Հայաստանի հավաքականը հաղթի Թուրքիայի հավաքականին, Մինասյանը կպահպանի մարզիչի իր դիրքը` հակառակ դեպքում նրան կփոխարինի մեկ ուրիշը»,- ասել է Հայրապետյանը:
Նշենք, որ 35- ամյա Մինասյանը Հայաստանի հավաքականի մարզիչ է դարձել 2010 թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախաշեմին: Մինչ այդ նա պաշտոնաթող դանիացի մարզիչ Յան Պաուլսենի օգնականն էր:
Armar.am












