Թուրքական Today’s Zaman-ը գրում է «Արձանագրությունների վավերացումը կախված կլինի ղարաբաղյան հարցից»
Հոկտեմբեր 14, 2009թ. 11:45
Թուրքական «Today’s Zaman»-ը, հղում անելով կառավարության աղբյուրներին, պնդում է, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է լինելու ղարաբաղյան` հայ-ադրբեջանական հակամարտության հարցից։
Պարբերականը նշում է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացը կավարտվի միայն «գրավյալ» տարածքներից հայկական զորքերը դուրս բերելուց հետո։ Դրանից հետո միայն Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները։
Պարբերականը նաև ընդգծում է՝ առաջատար ընդդիմադիր կուսակցությունները կառավարությանը մեղադրել են, որ Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրելով՝ նա «քայլ ետ» է կատարել, և ասել են, որ խորհրդարանը արձանագրությունները չպետք է վավերացնի։












