Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանցիները ծրագրեր են մշակում թուրքերի հնարավոր դավաճանությունը թույլ չտալու համար

Հոկտեմբեր 14, 2009թ. 17:25

Թուրքական CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ազգային սոցիալիստական կուսակցությունն առաջարկել է երկրի խորհրդարանում քննարկումներ սկսել հայ – թուրքական արձանագրությունների շուրջ:

Բացի այդ, կուսակցությունն առաջարկել է ետ կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին և վերանայել անդամակցությունը միջազգային այն ծրագրերին, որոնց մասնակցում է նաև պաշտոնական Անկարան: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ադրբեջանում անահանգստություն կա, որ Հայաստանի հետ սահմանը կբացվի մինչև ադրբեջանական հողերի ազատագրումը:

Այլ կերպ ասած` Ադրբեջանի քաղաքական ուժերը, չվստահելով Անկարայի խոստումներին, փորձում են կանխել Թուրքիայի իշխանությունների հնարավոր դավաճանությունը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն