Գլխավոր » Լրահոս

Հայաստանի նախագահի ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել Բուրսայում

Հոկտեմբեր 14, 2009թ. 18:30

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արդեն Բուրսայում է:

Հայաստանի ժամով 18:26 նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Բուրսայի օդանավակայան: Հայաստանի նախագահի պատվիրակությանը դիմավորեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և մի շարք թուրք պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանիн ուղեկցող  պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտաքին գործերի փոխնախարներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը և այլ  պաշտոնատար անձինք:

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայանալու է մի փոքր ուշ, նախ Ս. Սարգսյանը հանդիպելու է Հայաստանի հավաքականի մարզիկներին, վերջիններիս ոգևորելու նպատակով, այնուհետև միայն սպասվում է երկու նախագահների առանձնազրույցը:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը Բուրսա է ժամանել Հայաստանի ժամանակով 18:00-ին, արդեն մեկնել է հյուրանոց, որտեղ   պատրաստվում է Հայաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն