Գլխավոր » Լրահոս

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է քաղաքապետին

Հոկտեմբեր 14, 2009թ. 18:40

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Ինչպես տեղեկացրին պաշտպանի գրասենյակից, նամակում, մասնավորապես նշվել է. ««Չորրորդ իշխանություն» օրաթերթում տպագրվել է, որ սույն թվականի հոկտեմբերի 11-ին Երևանի կենտրոնում (Կոնսերվատորիայի դիմաց) իրականացվել է ծառահատում:

Ընդ որում, ծառահատումն իրականացվել է գիշերային ժամերին: Մինչ այդ` 17.09.2009թ., մի շարք էլեկտրոնային կայքէջերում տեղեկատվություն է զետեղվել առ այն, որ Անգլիական այգում (նախկին Կոմայգի) իրականացվում են ծառերի մասսայական հատումներ, այդ թվում նաև` երիտասարդ ծառեր: Ի հավելումն նշվում է, որ կային նաև բազմաթիվ հատված դալար ծառեր և ճյուղեր»:

Բացի այդ, Ա. Հարությունյանը ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրել է ներկայացնել քաղաքպետի պարզաբանումները ծառահատումների օրինականության կապակցությամբ և արդյունքների մասին տեղեկացնել իրեն:

Նշենք, որ ի պատասխան պաշտպանի նամակին, տեղեկացել ենք, որ այդ հարցի կապակցությամբ պաշտպանի հետ հեռախոսազրույցում Երևանի քաղաքապետը հայտնել է, որ «Կենտրոն կանաչապատում» ընկերության կողմից որևէ առողջ ծառ չի հատվել և այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի առաջիկա մամլո ասուլիսում:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն