Ադրբեջանի ՍՕԿԱՌ-ը և ռուսական Գազպրոմը ստորագրեցին պայմանագիր
Հոկտեմբեր 14, 2009թ. 19:27
Այսօր Ադրբեջանի ՍՕԿԱՌ ընկերությունը եւ ռուսական Գազպրոմը ստորագրել են միջնաժամկետ պայմանագիր, ըստ որի Ադրբեջանը տարեկան 500 միլիոն խմ գազ է վաճառելու Ռուսաստանին: Ստորագրումից հետո Գազպրոմի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը հասյտարարել է, թե պայմանագիրը ենթադրում է նաեւ երկարացնել ժամկետները, ինչը թույլ է տալիս ասել, որ այն երկարաժամկետ պայմանագիր է:












