Թմրանյութերի ներմուծումը Ադրբեջան մեծ ծավալների է հասնում
Ադրբեջանի հարավային շրջաններում, Իրանի Իսլամական Հանրապետության սահմանակից հատվածում, 2009 թվականի միայն առաջին 9 ամսվա կտրվածքով, թմրանյութերի անօրինական ապրանքաշրջանառության 50 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով, առգրավվել է 112 կգ ընդհանուր քաշով թմրանյութ: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի հարավային շրջանի, ՆԳՆ թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր բաժինը:
Ադրբեջանական լրատվության համաձայն` առգրավված թմրանյութերից 92 կգ 170 գրամ եղել է հաշիշ, 17 կգ 445 գրամը` հերոին, 265 գրամը` ափիոն, 1 կգ 800 գրամը հոգեմետ (տրամադոլ) տեսակի թմրամիջոց:
Նշյալ 50 փաստերի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի արդյունքում արդեն իսկ 21 մարդ ձերբակալվել է, որից 8-ը` Իրանի Իսլամական Հանարապետության քաղաքացիներ են:
Թմրանյութերի ամենամեծ զանգվածը առգրավվել է Լյանկյառանի շրջանում (50 կգ 420 գրամ) և Բիլյասուվարի շրջանում (45 կգ 250 գրամ): Ադրբեջանցի պաշտոնյաները դժվարանում են պատասխանել, թե որքա՞ն է կազմում Ադրբեջան մուտք գործող թմրամիջոցների իրական ծավալը:
Աղբյուր` Panorama.am












