Գլխավոր » Լրահոս

Ս. Սարգսյանի ընդունելությունը շարունակվում է

Հոկտեմբեր 14, 2009թ. 21:30

Այս պահին ավարտվեց Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների  և ԱԳ նախարարների զրույցը:    Սարգսյանը և   Գյուլը ընդառաջ եկած լրագրողներին ասել են, որ հանդիպումը կառուցողական է եղել: Երկու նախագահները հույս են հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին ոչինչ չի խոչընդոտի: Անդրադառնալով  սպասվող ֆուտբոլային խաղի` ասել են, որ  ակնկալում են դիտել  գեղեցիկ ֆուտբոլային խաղ:

Այժմ երկու երկրների նախագահները գտնվում են «Ալմիրա» հյուրանոցի չորրորդ հարկում, ուր Սերժ Սարգսյանի պատվին ճաշկերույթ է  տրվում:

Հիշեցնենք,  Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին մնացել է ընդամենը մեկուկես ժամ:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն