Սարգսյանն ու Գյուլը շեշտել են, որ ղարաբաղյան խնդիրը որևէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ
Ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով երեկ մարզադաշտ էր ժամանել նաև Շվեցարիայի արտգործնախարար Միշելին Կալմիռեյը, որը խաղի ավարտից հետո լրագրողներին ասել է` խաղի հաշիվը այնքան էլ էական չէ, կարևորը «ֆուտբոլային դիվանագիտությունն» է, որը բարեհաջող ընթացք ունի:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցեր են ուղղել նաև երկու նախագահներին: Վերջիններս նկատել են, թե մեկ տարվա աշխատանքը դրական արդյունք է ունեցել և պետք է շարժվել նույն ճանապարհով: Ավելին, տեղեկացրել են, որ այս հանդիպման ընթացքում քննարկվել են նաև իրենց հետագա անելիքները` արձանագրությունների ստորագրումից հետո: Նախագահ Գյուլը Հայաստանցի իր պաշտոնակցին ասել է.«Մենք ձեզ հետ չենք գրում պատմություն, մենք այն ստեղծում ենք»:
Նախագահները, ի պատասխան հնչած հարցի, ասել են, որ իրենց համար ոչ թե կարևորը Նոբելյան մրցանակի արժանանալն է, այլ տարածաշրջանային կայունությունն ու համագործակցությունը. «Ինչի շուրջ մենք այսօր աշխատում են»:
Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, նախագահները շեշտել են, որ ղարաբաղյան խնդիրը որևէ կապ չունի այս հարցերի, և որ իրենց համար կարևորը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է:
Armar.am












