Էրդողան. «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Թուրքիան կանի հնարավորինը»
Հոկտեմբեր 15, 2009թ. 11:30
Ինչպես տեղեկացրել էր Armar.am-ը, հոկտեմբերի 13-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի 11 պատգամավորներ ժամանել էին Թուրքիա` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ պաշտոնական Անկարայի հետ «որոշ ճշտումներ» անելու:
Ադրբեջանի պատգամավորները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։ Էրդողանն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Թուրքիան կանի հնարավորինը, միաժամանակ հավաստել, որ հավատարիմ է մնում Ադրբեջանի խորհրդարանում իր տված խոստումներին։
Armar.am












