Գլխավոր » Լրահոս

Դավիթ Հակոբյան. «Այն ինչ կատարվում է`Արևմուտքի սարքած բորշն է»

Հոկտեմբեր 15, 2009թ. 14:20

David Hakobyan«Այս դիվանագիտական «բորշը» պատրաստված է արևմուտքի` այսօրվա Բաբելոնի կողմից և պարտադրված է մեզ: Բայց հայ ժողովուրդն այն չի ուտի»,- վստահ է մարքսիստ Դավիթ Հակոբյանը:

Հայ-թուրքական արդեն ստորագրված արձանագրությունների տեքստերը «տգետ ու հայատյաց» որակելով` համարում է «աղերսագիր». «Մեզ երկրորդ անգամ պարտադրում են Բեռլինի կոգրեսն ու Լոզանի պայմանագիրը»: Արձանագրություններում Դավիթ Հակոբյանը դիվանագիտական խաբկանքներ է տեսնում. «Շրջափակումը միջազգային հանցագործություն է և չի կարող լինել քննարկման առարկա երկու երկրների միջև: Դա պետք է միջազգային ատյանները քննարկեն` որպես քաղաքակրթության նկատմամբ կատարված հանցագործություն:

Ինչո՞ւ Միացյալ Նահանգները սանկցիաներ չի կիրառում Թուրքիայի նկատմամբ` շրջափակումը վերացնելու համար, չէ՞ որ դա մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Եվ երկրորդ, ինչպե՞ս կարելի է քննարկել Ցեղասպանության հարցը, եթե այն ճանաչվել է անգամ երրորդ պետությունների կողմից»:

Քաղաքական այս խառնաշփոթում երկրի առաջին մարքսիստը պահանջում է իշխանափոխություն. «…Այն պատմական անհրաժեշտություն է ոչ միայն վարչախմբի առումով, այլև նոր գաղափարական սերնդափոխության առումով: ՀՀՇ-ի կամ հարթակի տղաների ժամանակներն անցել են: Հենց նրանք են հանրապետականների կնքահայրը: Իսկ ազգային շահերը պահանջում են նոր առաջնորդ, նոր ազգային գաղափարախոսություն և ազգային հայեցակարգ»:

Բավականին հետաքրքիր լուծում է տեսնում Դավիթ Հակոբյանը Արցախյան խնդրի կարգավորման համար: Այս դեպքում պետք է հայացքն ուղղել դեպի հյուսիս. «Ռուսաստանում է լուծվում հայոց ճակատագիրը. Արցախը կդիմի Ռուսաստանին կա’մ նրա ներքին քաղաքական սուբյեկտ դառնալու համար (Գյուլիստանի պայմանագրի համաձայն), կա’մ Ռուսաստանը կՃանաչի նրա անկախությունը` որպես երկրորդ հայկական պետություն: Իսկ ռազմական դիվանագիտության օրենքներով Ադրբեջանն այստեղ ոչ մի դերակատարում չունի, քանի որ նախահարձակ լինող և պարտվող կողմը, ըստ միջազգային իրավունքի,  չի ընդունվում որպես բանակցող կողմ»:

Պարոն Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել թուրք երկրպագուների երեկվա պահվածքը, երբ ֆուտբոլային հանդիպումը հաղթանակով ավարտելուց հետո քարկոծել էին հայկական ավտոբուսը: Նա պատասխանեց` մեջբերելով Մարքսին. «Թուրքերը համաշխարհային քաղաքակրթությանը ոչինչ չեն տվել, բացի իրենց բարբարոսությունից: Այդպես է մինչ օրս»:

Անի Աբովյան


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն