«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հունաստանում հիմնել է տեղական մարմին
Հոկտեմբերի 6-ին Աթենքում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հիմնադիր ժողովը, որով եւ Հունաստանում մեկնարկեց Հիմնադրամի նորաբաց տեղական մարմնի գործունեությունը: «Հայաստան»հիմնադրամը համալրվեց եւս մեկ ներկայացուցչությամբ եւ այսօր արդեն ունի 17 տեղական մարմին աշխարհի 15 երկրներում:
Ժողովին մասնակցում էին Հունաստանում Հայաստանի նախկին դեսպան Վահրամ Կաժոյանը, ավանդական կուսակցությունների, հունահայ համայնքի ներկայացուցիչներ:
Ներկաները դիտեցին ֆիլմ Շուշիի մասին, որի վերականգնման եւ զար•ացման ծրագիրը Հիմնադրամի այս տարվա նպատակային ծրագրերից է:
«Ողջունում եմ հունահայ համայնքի ցանկությունը, արդեն որպես ձեւավորված կառույց միանալու Հիմնադրամի` աշխարհով մեկ սփռված 16 տեղական մարմիններին: Մենք` հայերս, պատմական հանգամանքների բերումով, ապրում ու աշխատում ենք երկրագնդի տարբեր երկրներում, սակայն մեզ միավորում է մեր երկիրը կառուցելու ու շենացնելու մեծագույն առաքելությունը»,-հանդիպմանը ասաց Հրաչ Հովհաննիսյանը:
Ժողովը միաձայն որոշեց տեղական մարմնի ատենապետ ընտրել պարոն ՎաչԷ Տէր Կարապետեանին, որը մասնագիտությամբ ակնաբույժ է եւ մեծ հեղինակություն է վայելում համայնքում: Փոխատենապետեր ընտրվեցին Վահան Պզտիկյանը եւ Պետրոս Քասարջյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ












