Գլխավոր » Լրահոս

Պարզ ապատեղեկատվություն. պարզաբանում է Սամվել Ֆարմանյանը

Հոկտեմբեր 15, 2009թ. 15:35

Թուրքական Hurriyet պարբերականը, «CNN Turk»-ի վրա հղում անելով, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բուրսայում իբր CNN Turk-ի լրագրողին ասել է, թե համահայկական ուղևորությունը նպատակ է ունեցել ոչ թե համոզելու մեր հայրենակիցներին, այլ տեղեկացնելու ընդունված որոշման մասին:

Այս տեղեկատվությունը մեկնաբանելով՝ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն ասել է.

«Թուրքիա այցելության ընթացքում որևէ ճեպազրույց տեղի չի ունեցել, ՀՀ նախագահի կողմից որևէ հայտարարություն չի հնչել: Իսկ ժամանակագրությունը համեմատելով` ակնհայտ է, որ արձանագրությունների ստորագրման մասին որոշումը կայացվել է նախատեսված վեցշաբաթյա հանրային քննարկումների ավարտի, նախագահի համահայկական ուղևորության և օրակարգային համապատասխան հարցով Ազգային Անվտանգության Խորհրդի նիստից հետո միայն: Այսպիսով, թուրքական մամուլի հիշատակված հրապարակումը պարզ ապատեղեկատվություն է»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն