«Հայ-թուրքական սահմանը բացվելու է, և Ղարաբաղյան խնդիրը չի կարող խոչընդոտ լինել». Արիֆ Յունուսով
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի դեպարտամենտի տնօրեն Արիֆ Յունուսովը Վեստի.ազ լրատվական կայքին հետ հարցազրույցում այն կարծիքն է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը բացվելու է, և Ղարաբաղյան հիմնախնդիրն այս հարցում խոչընդոտ լինել չի կարող: Նա նշել է, որ անհրաժեշտ է պատրաստ լինել նման զարգացումների:
Այն, որ Թուրքիայի կողմից շարունակ հնչելու են հայտարարություններ, որոնցով Թուրքիան փորձելու է հերքել նման հնարավորությունը, Յոնուսովը լոկ խոսքեր է համարում: Անկարան մշտապես կհիշեցնի` Ադրբեջանի նկատմամբ իր ունեցած հետաքրքրությունների մասին, կփորձի համոզել, որ ինքն ամեն ինչ անելու է Ղարաբաղի խնդրում ճնշումներ գործադրելու համար, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում:
Թուրքիան կփորձի հնարավորինս հետաձգել վավերացման գործընթացը` փորձելով Ադրբեջանի ապացուցել, թե ամեն ինչ անում է ԼՂ հարցում առաջընթաց ապահովելու համար: Բայց, Յոնուսովի համոզմամբ, Թուրքիան և Հայաստանն արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը, այն է` «բացել երկու երկրների միջև սահմանը, եթե նույնիսկ Հայաստանը չսկսի «օկուպացրած տարածքներից զորքերի դուրսբերման գործընթացը»:












