Գյուլը ղարաբաղյան խնդրի մասին
Հոկտեմբեր 15, 2009թ. 19:26
Թուրքական «Հյուրիեթ» թերթի տեղեկացմամբ, Սարգսյան-Գյուլ հանդիպման ընթացքում արծարծվել է ղարաբաղյան հիմնախնդիրը: Գյուլն ընդգծել է, որ ղարաբաղյան խնդրի այսչափ միջազգայնացումը, սառեցված հակամարտությունից համաշխարհային օրակարգում հայտնվելը, վկայում է այն մասին, որ այժմ փորձ է արվում այն լուծել ամենաբարձր մակարդակով, ինչը դեռ մեկ տարի առաջ այդպես չէր: Ավելին, Գյուլը` խնդրի կարգավորման հարցում, կարևորել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ներդրումը:
Armar.am












