Եվրոպան դեռ տատանվում է Թուրքիայի եվրաինտեգրման հարցում
Գերմանիայի նոր կառավարությունը չի խոչընդոտի Թուրքիայի Եվրամիության ինտեգրմանը, նման որոշում է ընդունել Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարությունը:
Ընդունված փաստաթղթում նշված է, որ եթե Թուրքիան չանդամակցի էլ Եվրամիությանը, ապա նրան` կառույցում կառաջարկվի հատուկ գործընկերոջ կարգավիճակ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմիցս է հանդես եկել Թուրքիային Եվրամիությունում հատուկ կարգավիճակ շնորհելու առաջարկով, սակայն այն միշտ քննադատաբար է ընդունվել երկրում:
Պաշտոնական Անկարան ևս դեմ է, հատուկ գործընկերոջ կարգավիճակին և նույնիսկ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն իր վերջին փարիզյան այցի ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը Եվրամիություն կմտնի միայն անդամի կարգավիճակով:
Գերմանիայում ընդունված վերոնշյալ որոշումը փաստում է, որ եվրոպական երկրները, եթե անգամ դեմ չեն Թուրքիայի եվրաինտեգրամը, ապա դեռևս պատրաստ չեն այդ քային :
Armar.am












