Ադրբեջանում եղբայրը եղբորն է սպանում, երեխան` մորը…
Հոկտեմբեր 15, 2009թ. 17:50
Վերջին տարիներին Ադրբեջանում կատարվող հանցագործություններն ավելի դաժան են դարձել: «Այսօր արդեն հազվադեպ չի պատահում, որ եղբայրը սպանի եղբորը, երեխան` մորը, կինը` ամուսնուն, կեսրարը` հարսին»,– գրում է ադրբեջանական trend-ը: Հաճախակի են դարձել նաև բռնաբարություններն ու ընտաներկան-կենցաղային հողի վրա կատարված հանցագործությունները, ինչը բացատրվում է գործազրկությամբ ու աղքատությամբ: Այս մասին ասել է գերագույն դատարանի դատավոր Մուզաֆար Աղազադեն: Իսկ հոգեբույժ Հերայ Հերայբեյլին դա բացատրում է հասարակության մեջ ագրեսիվության աճով:
Armar.am
Ադրբեջան, սպանություններ, , բռնաբարություններ












