Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Դավիթ Ջամալյան. «Ադրբեջանցիներն ու իրենց նախագահը սիրում են անհեթեթ բաների մասին խոսել»

Հոկտեմբեր 16, 2009թ. 12:35

DjamalyanՄիջազգային հանրությանը վաղուց հայտնի է, որ պատերազմի դեպքում նախահարձակ եղած կողմը   մեկ զոհի դիմաց յոթն է տալի: Տեղյա՞կ է, արդյոք, այս մասին ադրբեջանական հասարակությունը,  Իհարկե ` ոչ:  Տեղյա՞կ են ադրբեջանցի   մայրերը, որ պատերազմի սկսման դեպքում առաջին զոհերն իրենց տղաներն են լինելու, որ սահմանը պահողը Ալիևի բարեկամները չեն, այլ հասարակ ադրբեջանցին: Վստահ եմ, որ այս ամենի մասին ադրբեջանում չգիտեն: Նրանց ուղեղները լցրել են անհիմն գաղափարներով, թե Ադրբեջանը կգնի գերհզոր զենք, կխորտակեն Հայաստանը, հետո էլ շքերթով կանցնեն Հայաստանով:

Ադրբեջանցիներն ու իրենց նախագահը սիրում են նման անհեթեթ բաների մասին խոսել. Ծիծաղելի է: Զարմանալին այն է, որ նրանք չեն մտածում, ( իսկ գուցե անկարո՞ղ են մտածել), որ, ախր, այդ գերհզոր զենքերից հայերն էլ ունեն:

Ադրբեջանում անընդհատ խոսվում է պատերազմից,  խոսում են նավթային եկամուտները բանակին ուղղելու մասին, բայց հաշվի չեն առնում, որ հայերը հո քնա՞ծ չեն:

Ադրբեջանցիներն այս ամենի մասին  չգիտեն և հույսները դրել են միայն  նավթի վրա:

Ադրբեջանցիներին  հիշեցնեմ իրենց` դեռ անցած տարվա մարտին իրականացրած հարձակման մասին., երևի փորձեցին մեր զգոնությունը ստուգել և համոզվեցին, որ անգամ ներքաղաքական լարված իրավիճակում մեր սահմաններն անսասան են:

Ադրբեջանի ոչ միատարր հասարակությունը նման  ճշմարտություններին անիրազեկ է: Եթե այդ հասարակության մեջ լիներ այդ ընկալումը, ապա նրանցից շատերը կգիտակցեին, որ կյանքը մեկ անգամ է տրված,   Արցախյան ազատամարտի ժամանակ անիմաստ չէին գնա ու զոհվի. շուրջ երեսուն հազար ադրբեջանցի զոհվեց ու այդպես էլ չհասցրեց տեսնել անկախ Ադրբեջանը` Քուր գետից այն կողմ…

Արմենուհի Կարեյան


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն