Գլխավոր » Լրահոս

Վաչե Տերտերյան. «Միջտարածքային շփումներն անհրաժեշտություն են Հայաստանի համար»

Հոկտեմբեր 16, 2009թ. 15:40

«Հաշվի առնելով մեր  տարածքային դիրքը և միջազգային շփումների սահմանափակ հնարավորությունները` միջտարածքային շփումները ՀՀ-ի համար ունեն գերկարևոր նշանակություն»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե  Տերտերյանը: Ընդունելով այն փաստը, որ  վերջին տարիներին ակտիվացել են մեր  հարաբերությունները ՌԴ-ի որոշ շրջանների, ինչպես նաև Ուկրաինայի  և Բելառուսի հետ, փոխնախարարը նկատեց, որ այդ կապերը շատ դեպքերում սահմանափակվում են միայն մշակութային հարաբերություններով:

«Այս  հարաբերությունները չեն գոհացնում, և կապերի ամրապնդման կարիք է առաջացել, իսկ դրա համար  պետք է  կատարելագործել  իրավական  դաշտը, պետք են քայլեր իրականացնել` գործնական կապերի ձևավարման ուղղությամբ»:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն