Իլհամն ու իր հեքիաթները
«Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ազատագրելու մեր հողերը զավթիչներից»,- այսօր կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևն իր հին երգը երգելիս կրկին խոսել է Ադրբեջանի տնտեսության հզորության մասին` ինչպես միշտ չմոռանալով այն համեմատել Հայաստանի տնտեսության հետ ու եզրակացնել, որ` «Ադրբեջանի տնտեսությունը Հայաստանի տնտեսության հետ անհամադրելի մակարդակի վրա է: Մենք նրանց գերազանցում ենք բոլոր չափանիշներով»:
«Մենք ունենք և լայն քաղաքական հնարավորություններ, և շատ ուժեղ միջազգային դիրքեր: Ինչ վերաբերում է ռազմական ուժին, ապա ցանկանում եմ եւս մեկ անգամ ասել, որ ադրբեջանական բանակը ամենահզորն է տարածաշրջանում»:
«Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը, եւ դա մեծ միջոցներ է պահանջում: Բայց մենք պետք է անենք դա, քանի որ ապրում ենք պատերազմի պայմաններում», – հայտարարել է Ալիեւը:
Armar.am












