Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

«Դժվար թե ՄԱԿ-ում հասկանան ձեզ` ադրբեջանցիներիդ»

Հոկտեմբեր 16, 2009թ. 16:43

REGNUM Նովոստի ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության կառավարող տնօրեն Մոդեստ Կոլերովը ադրբեջանցի լրագրողի խնդրանքով ներկայացնելով Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման իրավական հիմքը` ասել է. «Դեռ Գամսախուրդիայի կառավարման օրոք վրացական իշխանությունը չեղյալ է հայտարարել խորհրդային իրավունքն ու վերականգնել 1920-ականների սկզբների Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության իրավունքը: Ոչ Աբխազիան, ոչ Հարավային Օսիան այդ կոնֆիգուրացիայում չկան»: Ապա շարունակել է. « Նույն կռվանն ունի Լեռնային Ղարաբաղը` ընդդեմ Ադրբեջանի հավակնությունների»: «ԽՍՀՄ-ի` դեռ չավարտված փլուզումն ու Հարավսլավիայի փլուզումը թաղեցին միջազգային միասնական իրավունքը և Էրիթրեայի, Հյուսիսային Կիպրոսի, Արևելյան Թիմորի դեպքերը վերածեցին զանգվածայինի: Առջևում անկախ Քրդստանն է և Աֆղանստանի մասնատումը: Եվ ՄԱԿ-ը շուտով կիսով չափ բաղկացած է լինելու այն երկրներից, որոնք ճանաչում են Կոսովոն: Դժվար թե նրանք հասկանան ձեզ` ադրբեջանցիներիդ»,– ադրբեջանցի լրագրողին հուսախաբ է արել  քաղաքագետը:

Armar.am


Թեգեր` , , , , , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն