Գլխավոր » Լրահոս

Հայ-վրացական սահմանը շարունակում է մնալ չհստակեցված

Հոկտեմբեր 16, 2009թ. 18:00

«Կարծես բոլորին հայտնի է, թե  որն է հայ-վրացական սահմանը, բայց  դրանով հանդերձ, այնուամենայնիվ, հայտնվել ենք դժվարին վիճակում»,- ասում է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նա նկատեց, որ քանի դեռ  Հայաստանն ու Վրաստանը ԽՍՀՄ մեծ երկրի  կազմում էին,  միջհանրապետական սահմանների հարցը  օրախնդիր չէր, թեև դրանք նաև օրենսդրորեն կարգավորված  չէին,  գոնե այն մակարդակով, ինչը ենթադրում են միջպետական հարաբերությունները: Եվ բնական էր, որ կայսրության անկումից հետո պետք է այս հարցում խնդիրներ առաջանային: Վ. Տերտերյանը տեղեկացրեց,  որ տարիներ առաջ այդ նպատակով  ստեղծված  հանձնաժողովն այսօր  զբաղվում է  սահմանազատման աշխատանքներով: Փոխնախարարը կարծում է, որ,  այնուամենայնիվ, առկա լարվածությունը կհանդարտվի այն դեպքում, երբ  հանձնաժողովը կավարտի աշխատանքները:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն