Բրազիլիան է, Ավստարալիան է…բայց ոչ Ղարաբաղը
Լրագրողներն այդպես էլ չկարողացան կիսել ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանի անկեղծ զարմանքը հայ-թուրքական փակ սահմանի կապակցությամբ. «Այո’, Թուրքիան 1993-ին փակել է սահմանը, բայց չէ՞ որ մենք էլ բաց չենք պահում այն»:
Իսկ զարմանալու առիթ լրագրողները դեռ ունեին: Արձանագրություններում ամրագրված դրույթներից մեկում խոսվում է այն մասին, թե Հայաստանը և Թուրքիան պետք է նպաստեն «տարածաշրջանային և միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը», Սա այն մտահոգիչ դրույթն է, որով Թուրքիան կարող է ազատություն տալ իր «ձեռքերին» ու փորձել վեճերի մեջ ներառել և ղարաբաղյան հարցը: Սակայն պատգամավոր Մելիքյանի մեկնաբանությունը շա~տ ուշագրավ էր. «Դա կարող է վերաբերել այլ տարածաշրջանային խնդիրների, օրինակ, ինչո՞ւ ոչ` Բրազիլիայի, Ավստրալիան և այլ երկրների, բայց ոչ Ղարաբաղյան խնդրին»:
Հումորն, իհարկե, օգտակար միջոց է, սակայն եթե մեր պատգամավորներն այսպիսի «լրջությամբ» են վերաբերվում արձանագրություններում տեղ գտած վտանգավոր դրույթներին և նույնպիսի «լրջությամբ» էլ պատրաստվում են քննարկել դրանց վավերացման-չվավերցման հարցը, ապա դա չափազանց մտահոգիչ է:
Armar.am












