Գլխավոր » Լրահոս

Արա Նռանյան.«Սև բիծ` մեր սերնդի վրա»

Հոկտեմբեր 16, 2009թ. 19:02

NranyanՀՅԴ խմբակցության անդամ, պատգամավոր  Արա Նռանյանը, կարծում է, որ արձանագրությունների ստորագրումը (անգամ եթե չվավերացվեն խորհրդարանների կողմից) որպես սև բիծ մնալու մեր սերնդի վրա, որովհետև. «Մենք դրանով ընդունել ենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, նրա առկա սահմանները, և փաստացի, հրաժարվել ենք Ցեղասպանությունից»: Նրա կարծիքով, Հայաստանը առաջինը պետք է հրաժարվի արձանագրությունների վավերացումից, քանի որ, «հետագայում   արձանագրությունները հիմք են դառնալու հրաբերությունների կառուցման հարցում»:

Բանախոսն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն այսօր արդեն վատացել են. «Եթե առաջ հարաբերություններում Հայաստանը դիտարկվում էր որպես արժանապատիվ և հավասար կողմ և թուրքական լրատվամիջոցներն այսքան հակահայկական քարոզչություն չէին իրականացնում, ապա այսօր մենք դառնում ենք տարածաշրջանում դեր չունեցող պետություն:

Սահմանների բացվելուց խիստ մտահոգ, դաշնակացական պատգամավորը միաժամանակ շեշտեց,  որ եթե ստացվի այնպես, որ, այնուհանդերձ, բացվեն սահմանները, ուրեմն, բացելուց հետո պետք է անպայման`  հարկային և մաքսային դաշտերում օրենսդրական լուրջ փոփոխություններ իրականացվեն:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն