Դիվանագետների կանայք այցելեցին Ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբեր 16, 2009թ. 19:32
Հոկտեմբերի 16-ին արտաքին գործերի նախարարի տիկնոջ` Նատալյա Նալբանդյանի նախագահությամբ գործող Բարի գալուստ Հայաստան ասոցիացիան այցելեցություն կազմակերպեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր:
Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանայք եւ կին դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ ասոցիացիայի անդամները եղեւնի տնկեցին Հիշողության պուրակում:
Դիվանագետների կանայք եւ կին դիվանագետները այցելեցին նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, ավելի հանգամանալից ծանոթացան Ցեղասպանության պատմությանը, գրառումներ կատարեցին հուշամատյանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:












