Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախցի ուսանողները կօժանդակեն Գերմանիայի հայագիտական կենտրոնին

Հոկտեմբեր 17, 2009թ. 10:35

Օրերս Արցախի պետական համալսարանի պատվավոր հյուրն էր գերմանահայ Ժիրայր Քոչարյանը:

Ինչպես նկատեց ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի դեկան Արզիկ Մխիթարյանը. «Ժիրայր Քոչարյանը մեր երկրի լավագույն հայերից մեկն է, նա բազմիցս է եղել Արցախում  և ընդմիշտ կապված է հայրենի հողին, իսկ արցախցի ուսանողների շփումներն   ավելի են ամրապնդում այդ կապը»

Մայր բուհի ուսանողների հետ հանդիպման ընթացքում Ժիրայր Քոչարյանը խոսեց Եվրոպայի ու, մասնավորապես,  Գերմանիայի հայ համայնքի, հայապահպանության ու հայագիտության արդի խնդիրների մասին, ներկաների ուշադրությունը սևեռելով, նախ և առաջ Գերմանիայում հայագիտության ժամանակակից խնդիրներին, շեշտելով, որ «Այսօր Գերմանիայում հայագիտական կենտրոնը փակման վտանգի առաջ է կանգնած, ինչը լրջորեն կարող է  վտանգել այդ երկրում հայերենի  ապագան»:

Համալսարանականները հանձն առան իրենց կարողության սահամաններում աջակցել Գերմանիայի հայագիտական կենտրոնին, համոզված լինելով, որ  անգամ  փոքր միջամտությունը կարող է լուրջ դերակատարություն ունենալ կենտրոնի գործունեության շարունակականությունն  ապահովելու հարցում: «Գերմանիայում հայագիտական կենտրոնի առկայությունն այսօր, ուղղակի, անհրաժեշտութուն է»:

« Այն, որ Գերմանիայում հայապահպանության խնդիր կա, դա փաստ է:  Հայերի  թիվը Գերմանիայում այսօր 35-40 000 է, սակայն, ցավոք, ի տարբերություն եվրոպական մի շարք այլ երկրների, այստեղ հայերը համախմբված չեն»: Ինչպես նկատում է ժիրայր Քոչարյանը` գերմանահայությունը, ընդհանրապես, շատ ուշ է սկսել զբաղվել հայագիտությամբ, բայց նաև հավելեց` չնայած ուշ է եղել, բայց եղել է բուռն ու արդյունավետ: Քննարկվեցին նաև հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս զարգացումները: Քոչարյանի փոխանցմամբ այս հարցն այսօր  հայտնվել է գերմանացիների ուշադրության  կենտոնում: Նկատեց, թե..« Պետք է զգուշավոր լինենք, քանի որ Գերմանիայում թուրքական և ադրբեջանական գործոնը բավական ուժեղ է»:

Ակտիվ քննարկում ծավալվեց  նաև   ԼՂՀ ինքնորոշման,   Հայոց ցեղասպանության և ազգային այլ խնդիրների շուրջ:

Դասախոսության ավարտը խորհրդանշական էր.   Ժիրայր Քոչարյանը Ճարտարագիտական քառահատորյակ  նվիրել մայր բուհի գրադարանին:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերտ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն