Արթուր Աբրահամ.«Հենց սկսեմ ծեծել Թեյլորին, նա անմիջապես կփոխի իր կարծիքն իմ մասին»:
Այսօր Բեռլինում կայանալու է «Super Six World Boxing Classic» աննախադեպ մենամարտի առաջին փուլը` միջին քաշի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեն Թեյլորի (ԱՄՆ) և ԱԲՖ վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի միջև:
«Աբրահամը ֆիզիկապես ուժեղ բռնցքամարտիկ է, բայց ոչ մի յուրահատկություն չունի: նա գործում է կանխատեսելի և ուղղագիծ, բայց շնորհիվ ուժի գերազանցության և դիմացկունության հասնում է հաղթանակի, ես նրան չէի դնի նույն շարքում` որոշ մարզիկների հետ, որոնց հետ ես մենամարտել եմ նախկինում»,-մենամարտից առաջ տեղի ունեցած մամլո ասուլի ժամանակ ասել է Ջերմեն Թեյլորը:
«Թեյլորը կարող է ասել ինչ ուզում է,- իր հերթին հակադարձել է Աբրահամը»,- ես վստահ եմ, երբ ես սկսեմ ծեծել նրան` նա անմիջապես կփոխի իր կարծիքն իմ մասին: Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում ռինգ դուրս գալուն: Սա առանձնահատուկ մենամարտ է, առաջինը Super Six-ի մրցույթում և ես լավ եմ պատրաստվել, ուստի չեմ համբերում երբ եմ ռինգ դուրս գալու»:
Ինչպես արդեն հայտարարել է Ռեգնում գործակալությունը, Աբրահամը ռինգ է դուրս գալու Scorpions խմբի «Three, Two,One» երգի հնչյունների ներքո: Ընդ որում Humanity ալբոմի իր հիթը հայտնի գերմանական ռոք խումբը կատարելու է կենդանի հնչողությամբ:
Armar.am












