Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Համանախագահները գործում են մանդատի շրջանակներից դուրս

Օգոստոս 18, 2009թ. 20:06

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ հաճախ խախտում են իրենց իրավասությունները և խոսում այնպիսի բաների մասին, որոնք իրենց պարտավորություններին բոլորովին չեն առնչվում: Խոսքը հատկապես վերաբերում է Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, ով առիթը բաց չի թողնում խոսելու հայ-թուրքական հարաբերությունների մասին, այն շաղկապելով ղարաբաղյան հիմնախնդրին, կամ էլ խոսել անհարկի զիջումների մասին և այլն: Այս առիթով քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն ի պատասխան «ԱրմԱր»-ի թղթակցի հարցին, ասաց. «Գուցեև համանախագահները մանդատի շրջանակներից դուրս են գալիս, հատկապես, երբ խոսում են հայ-թուրքական հարաբերություններից, սակայն չեմ կարծում, որ այդ հարցում նրանց մեղադրելը ճիշտ կլինի, գուցե հիմնախնդրի լուծման ճանապարհը նրանք նաև այդպե±ս են տեսնում: Սակայն, եթե հարցին մոտենանք զուտ փաստաթղթային, ֆորմալ առումով, ապա, այո, համանխագահների գործողությունները չեն համապատասխանում մանդատով իրենց տրված լիազորությունների բովանդակությանը»:

Մեզ հետ զրույցում քաղաքագետն անդրադարձավ նաև համանախագահների ակնկալվող փոփոխությանը, նկատելով, որ սկզբնական շրջանում այն ամենայն հավանականությամբ կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, բայց դա կկրի ընդամենը ժամանակավոր բնույթ: « Նրանց մոտեցումներում էական փոփոխություններ, իհարկե չեն լինի, քանի որ համանախագահողները ներկայացնում են պետությունների, այլ ոչ թե անձերի շահերը: Բայց մինչև ծանոթանան և խորանան գործընթացի մեջ, այո, ինչ որ առումով, դա կդանդաղեցվի գործընթացը»:

Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`