Հայաստանի ֆուտբոլի հավաքկանի վարկանիշը 25-ով բարձրացել է
Հոկտեմբեր 17, 2009թ. 13:20
ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային նոր ցուցակում Հայաստանի ֆուտբոլի հավաքկանի վարկանիշը 25-ով բարձրացել է։ Հիմա մեր հավաքականը 100-րդ հորիզոնականում է։
Առաջատարների եռյակն այս անգամ ևս անփոփոխ է. առաջին տեղում Բրազիլիան է, նրան հաջորդում են Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները։ Ակնառու հաջողություն են գրանցել պորտուգալացիները՝ 17-ից տեղափոխվելով 10-րդ հորիզոնական։












