Գլխավոր » Լրահոս

Ինչպես խուսափել 3.000 դրամ տուգանքից

Հոկտեմբեր 17, 2009թ. 14:24

Այն որ հայերը հնարամիտ ազգ են` ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դա հերթական անգամ ապացուցվեց հոկտեմբերի 1-ից հետիոտների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: Այսօր արդեն բոլորը գիտեն, որ հետիոտների համար նախատեսված անցակետերով չանցնելու դեպքում քաղաքացիները ստիպված կլինեն 3.000 դրամ տուգանք մուծել: Այս հանգամանքը հաշվի առնելով մի շարք թաղամասերում երկու հարևան շենքերի բնակիչները միավորվելով իրենց շենքի հարևանությամբ հետիոտնի համար նախատեսված անցակետեր են գծել, որը և’ փողոցն անվտանգ անցնելու հնարավորություն է տալիս, և’ ազատում է 3.000 դրամ տուգանքից: Այնպես որ, եթե մի քանի մետրի վրա երկու անցակետ տեսնեք` չզարմանաք, դա պարզապես մեր հնարամիտ և միշտ շտապող հայրենակիցների ինքնագործունեության հետևանք  է:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն