Ամուսնացեք խելացի կնոջ հետ և կապրեք երկար
Հոկտեմբեր 17, 2009թ. 14:30
Շվեդ գիտնականներն ուսումնասիրելով շուրջ 1.5 միլիոն ամուսինների համատեղ կյանքը` եկել են այն եզրակացության, որ բարձրագույն կրթություն ստացած կանանց ամուսինները լինում են երկարակյաց:
Միջնակարգ կրթություն չստացած տղանարդկանց մահացության մակարդակը 10 տոկոսով գերազանցել է կրթվածներին միայն այն դեպքում, եթե նրանց կանայք ունեցել են բարձրագույն կրթություն, այսինքն, տղամարդկանց երկարակեցության գաղտնիքն առավելապես պայմանավորված է իրենց կանանց կրթական մակարդակով: Իսկ այն տղամարդիկ, որոնց կանայք անգամ միջնակարգ կրթություն չեն ունեցել` ավելի երիտասարդ են մահացել:
Ուսումնսիրությունները նաև ցույց են տվել, որ տղամարդկանց երկարակեցության երկրորդ կարևորագույն գործոնը նրանց հասույթն է. որքան այն բարձր է, այնքան տղամարդիկ երկարակյաց են լինում:
ArmAr.am












