Գլխավոր » Լրահոս

Գլխավոր մրցանակին հավակնում են տասնհինգ կինոժապավեններ

Հոկտեմբեր 17, 2009թ. 15:02

paratonՏոկիոյի 12-րդ միջազգային կինոփառատոնը, որն անցած տարվանից բնապահպանական անվանումն է կրում, կբացվի այսօր։ Բնապահպանական ուղղվածությունն ընդգծելու համար, փառատոնի կազմակերպիչներն ավանդական կարմիր քայլուղիների փոխարեն օգտագործել են կանաչ քայլուղիներ, որոնք պատրաստված են վերամշակված պլաստիկ շշերից։ Փառատոնային կենտրոններն էլ կաշխատեն էկոլոգիապես մաքուր՝ քամու, արևի և այլն, էներգիայով։

Այս տարի փառատոնը կմեկնարկի ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Պերրեսի «Համաշխարհային օվկիանոս» ֆիլմի պրեմիերայով։ Փառատոնի ընթացքում կցուցադրվի մոտ 270 կինոնկար։

Տոկիոյի կինոփառատոնի «Սակուրա գրան-պրի» գլխավոր մրցանակին այս տարի 15 կինոժապավեն է հավակնում։ Դրանք ընտրվել են աշխարհի 81 երկրներից ուղարկված 743 կինոնկարներից։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն