Իլհամ Ալիև. «Թուրքիայի առաջարկած պայմաններն այլևս անընդունելի են Ադրբեջանի համար»
Թուրքական CNN Turk լրատվական գործակալությունը հիմնվելով արտասահմանյան որոշ լրատավամիջոցների տարածած տեղեկատվության վրա, հայտնում է, որ երեկ երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը փնտրում է այլ ճանապարհներ` գազը Եվրոպա հասցնելու համար. Ադրբեջանի նախագահն ասել է. «Մենք այլընտրանք չունենք, քանի որ Թուրքիայի առաջարկած պայմաններն անընդունելի են Ադրբեջանի համար»:
Ադրբեջանի նախագահը բացահայտ ակնարկել է, որ Հայաստանի հետ հարաբերություններ բարելավող Թուրքիայի հետ ադրբեջանցիներն էլ գործ չունեն:
Հետաքրքրաշարժ է, սական, այն փաստը, որ երեկ, Թուրքիա կատարած պաշտոնական այցն ավարտած ադրբեջանցի 11 պատգամավորները, հենց Թուրքիայի օդանավակայանում լրագրողներին տեղեկացրել էին, թե հայրենիք են վերադառնում լավ տրամադրությամբ ու վստահ, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում Թուրքիան չի ոտնահարի Ադրբեջանի շահերը: Եթե դա ճշմարտություն է, ուրեմն ի՞նչն է ստիպել Ալիևին այդչափ հուսահատ հայտարարությամբ հանդես գալ ու իր վրդովմունքն արտահայտել մեծ եղբոր նկատմամբ: Ամեն դեպքում ակնհայտ է մի բան, որ պաշտոնական Անկարան չի բավարարել Բաքվի սպասումները…
Armar.am












