Գլխավոր » Լրահոս

Մակեդոնիան և Կոսովոն ստորագրել են վիճելի սահմանների սահմանազատման համաձայնագիր

Հոկտեմբեր 17, 2009թ. 15:25

Կոսովոն և Մակեդոնիան ուրբաթ երեկոյան հայտարարել են երկու երկրների միջև սահմանի ճշգրտման մասին:

Ինչպես տեղեկացնում են տարածաշրջանային ԶԼՄ-ները,  պայմանավորվածությունները ճանապարհ են հարթում Սկոպյայի և Պրիշտենի միջև դիվանագիտական կապերի հաստատման համար:

Ստորագրված համաձայնագիրը վերաբերում է սահմանի այն հատվածին, որտեղ 2001 թ-ին տեղի է ունեցել ալբանացիների հուզումները: Այս տարածաշրջանում մինչ օրս տեղակայված են ԱՄՆ-ի խաղաղապահ ուժերը: Կոսովոյի միակողմ անկախության հրապարակումից հետո, Մակեդոնիան  ճանաչեց այն, սակայն մինչ օրս սահմանների հարցը մնում էր չլուծված:

Նկատենք,  որ ավելի քան 60 երկիր ճանաչել են Կոսովոյի անկախությունը, այդ թվում նաև ԱՄՆ-ն , Եվրոմիության երկրների մեծ մասը, Թուրքիան, Կանադան և Ավստրիան:

Կոսովոյի անկախությունը չճանաչած երկրների  շարքում են` Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, և Եվրոմիության մի շարք երկրներ` Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը, Ռումինիան և Սլովակիան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն