Հաագայում կկայանա հայկական ֆիլմերի փառատոն
Հոկտեմբեր 17, 2009թ. 16:32
Հայաստանի և սփյուռքի ռեժիսորները հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հաագայում կներկայացնեն իրենց դասական, փորձարարական, խաղարկային ու վավեարագրական ֆիլմերը:
Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, Փառատոնը նվիրված է Նիդերլանդներում «Աբովյան» մշակութային կենտրոնի 25-ամյա գործունեությանը և իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի աջակցությամբ:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Ատոմ Էգոյանի «Օրագիր», Արամ Շահբազյանի «Անիվներ», Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս», Հարություն Խաչատրյանի «Սահման», Էրիկ Նազարյանի «Կապույտ ժամ», Դոն Ասկարյանի «Կոմիտաս» ֆիլմերը:
ArmAr.am












