Գլխավոր » Լրահոս

Վրաստանը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան. իրավաբաններ

Հոկտեմբեր 17, 2009թ. 12:46

Chakhaian2009թ. հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի:

Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը սեպտեմբերի 5-ին լիազորել էր իրավաբան Ֆիլիպ Կալֆայանին որպես դիտորդ ներկա գտնվելու Թբիլիսիում ընթացող Վահագն Չախալյանի դատավճռի բողոքարկման դատավարությանը:

Դատավարության դիտարկումը և գործին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությունը զուտ իրավական տեսանկյունից վկայում են վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանի արդար դատավարության իրավունքի բազմաթիվ խախտումների մասին, նշված է հահտարարության մեջ.

«Մինչև 2009թ. սեպտեմբերի 18-ին բողոքարկման դատալսումների վերսկսումը չի կատարվել Չախալյանի տանն իբր հայտնաբերված զենքի փորձաքննությունը, որը պահանջում էր պաշտպանական կողմը, ինչի պատճառով դատավարությունը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 23-ը, երբ ակնկալվում է, որ փորձաքննական եզրակացությունը ստացված պետք է լինի:

Դատախազը մերժել է պաշտպանական կողմի անկախ փորձագետին և փաստաբանին թույլատրել ներկա գտնվելու փորձաքննությանը. Փաստաբանն արդեն հայց է ներկայացրել այդ որոշումը անվավեր ճանաչելու պահանջով:

Դատալսումների հայերեն թարգմանությունը թերի և անորակ է, ինչը թույլ չի տալիս մեղադրյալին և նրա փաստաբանին լիարժեք կերպով մասնակցելու դատական վիճաբանություններին: Դրանով բացահայտորեն և կոպիտ կերպով խատվում է դատավարության արդարության սկզբունքը, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 6 (կետ 3e) կոպիտ խախտում է:

Նոր վկաներ դատարան կանչելու եւ հարցաքննելու մեղադրյալի եւ նրա փաստաբանների պահանջի մերժումը առաջին ատյանի դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև` Վրաստանի սահմանադրության հոդված 42-ի (կետ 6) բացահայտ խախտում է հանդիսանում: Վերաքննիչ դատարանը նորից անդրադարձավ այդ հարցին և թողեց առանց բավարաման պաշտպանական կողմի նոր միջնորդությունը` այն պատշաճ կերպով առաջին ատյանի դատարանում ներկայացված չլինելու հիմնավորմամբ»:

Հաշվի առնելով այս և մի շարք այլ հանգամանքներ Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին.

«Կասեցնել անարդար դատավարությունը և վերականգնել Վահագն Չախալյանի բոլոր իրավունքները.

– Չեղյալ հայտարարել օտարերկրյա փաստաբանների կողմից Վրաստանի քաղաքացիների պաշտպանությունն իրականացնելու հակասահմանադրական արգելքը.

– Հարգանք ցուցաբերել Վրաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից բխող իրավական պարտավորությունների, այդ թվում` ՄԱԿ-ի քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին պակտի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ, որոնց Վրաստանը մասնակից-պետություն է հանդիսանում եւ որոնց նորմատիվ բնույթը ճանաչվում է Վրաստանի Սահմանադրությամբ:

– Հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի բոլոր հատուկ պահանջները, որի համաձայն յուարքնչյուր ոք իրավունք ունի իր գործի անկախ ու անաչառ դատարանի կողմից մեղադրական և պաշտպանական կողմից հավասարության պայմաններում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն