Գլխավոր » Լրահոս

Հայաստանի հավաքականը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը

Հոկտեմբեր 17, 2009թ. 17:18

Հայազգի ծանարմարտիկ Աղասի Աղասյանը Եվրոպայում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում հաղթող  է ճանաչվել 77 կգ քաշային կարգում` երկամարտում ցույց տալով 337 կիլոգրամ արդյունք (պոկում` 150 կգ, հրում` 187 կգ):

Աղասյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ընթացող մրցաշարի առաջին օրը Սմբատ Մարգարյանը մինչ 56 կգ քաշային կարգում նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ երկրորդ օրը 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Վանիկ Ավետիսյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն