Գյուլը խնդրել է Օբամային արագացնել ղարաբաղյան հարցի լուծումը
Հոկտեմբեր 19, 2009թ. 09:30
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ. երկու երկների նախագահների խոսակցության թեման եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ուղղությամբ սկսված գործընթացը:
ԶԼՄ-ի տարածած հաղորդագրությամբ ասվում է, որ նախագահները քննարկել են այդ «պատմական առաջընթացը», դրական գնահատել հարաբերությունների նորմալացման ուղղությամբ ներդրված ջանքերի բարենպաստ ընթացքը, և կարևորել դրանց շարունակականությունը:
Թուրքիայի նախագահը, միաժամանակ, խնդրանքով դիմել է Սպիտակ տան ղեկավարին, որպեսզի Միացյալ Նահանգները, հանդիսանալով ԵՀԱԿ-ը Մինսկի խմբի համանախագահող երկիր, ճնշում գործադրի ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման ուղղությամբ:
Armar.am












