Գլխավոր » Լրահոս

Ալիևի սուտը բռնվեց

Հոկտեմբեր 19, 2009թ. 09:45

Օրերս  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  մեծամտաբար  հայտարարել էր, թե Ադրբեջանի տնտեսությունն օրեցօր հզորանում է, և որ այն ամենահզորն է տարածաշրջանում: Ապա հետևություն էր արել, թե չնայած ռազմական ծախսերը մեծ միջոցներ են պահանջում, բայց քանի որ Ադրբեջանն ունի հզոր տնտեսություն, ուրեմն կարող է իրեն թույլ տալ և առավել  մեծացնել ռազմական ոլորտի ներդրումները:

Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, մեղմ ասած, չափազանցություններին, Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Doing Business-2010» համատեղ հաշվետվության մեջ Ադրբեջանի տնտեսության վիճակը բոլորովին այլ կերպ է ներկայացված:

Այսպես. ինչպես նշվում է վերոնշյալ փաստաթղթում,  համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով կտրուկ նվազել է Ադրբեջանից արտահանվող արտադրանքի պահանջարկը: Այդ մասին է փաստում նաև  ադրբեջանական հասարակական կազմակերպություններից մեկը` Սոցիալական հետազոտությունների  «Կյանք» միավորումը:

Այսօր ամբողջությամբ դադարեցված է ադրբեջանական ալյումինի արդյունաբերությունը. բանն այն է, որ    ադրբեջանական ալյումինը գերազանցում է  միջազգային գները, այսպես, եթե համաշխարհային շուկայում ալյումինի մեկ տոննայի գինը 1500 դոլար է, ապա ադրբեջանականն արժե 2000 դոլար: Հետևապես, ալյումինի արտահանումը դարձել է աննպատակահարմար:

Ալյումինի արդյունաբերության դադարեցումը, բնականաբար, նպաստել է գործազրկության կտրուկ աճին: Գյանջայի ալյումինի գործարանի 1500 աշխատողներ այսօր հայտնվել են գործազուրկի վիճակում:

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի   համատեղ հաշվետվությունում միաժամանակ նշվում է, որ Ադբեջանում   60%-ով կրճատվել է նաև նավթի և նավթաքիմիայի ոլորտների արտադրությունը, սա իր հերթին ևս նպաստել է աշխատատեղերի կրճատմանն ու գործազուրկների թվի աճին:

Ադրբեջանում տարեց տարի  բարդանում են նաև գործարարությամբ զբաղվելու պայմանները:

Հաշվետվության մեջ առանձնապես նշվում է, որ  այդ երկրում իրավիճակը վատացել է, մասնավորապես, հարկերի հավաքագրման, շինարարության համար արտոնագրերի տրամադրման և մաքսային ձևակերպումների ոլորտներում:

Չնայած նրան, որ երկրի իշխանությունները շարունակում են հասարակությանը տնտեսական աճի  կեղծ թվեր ներկայացնել, այնուհանդերձ, ադրբեջանական հասարակության ներսում աճում է դժգոհությունը, մարդիկ բողոքում են, որ տնտեսական ճգնաժամի ներկայիս պայմաններում, փոխարենը, եղած ֆինանսական ռեսուրսներն ուղղվեն երկրի տնտեսության կայունացմանն ու հասարակության բարեկեցության ապահովմանը, իշխանությունները զբաղված են  այդ ահռելի միջոցները փոշիացնելով,  կամ ժամկետանց  ռազմական տեխնիկա ձեռք բերելով:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն