Գլխավոր » Լրահոս

Վաշինգտոնն ու Լոնդոնը ժխտում են իրենց մասնակցությունը Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը

Հոկտեմբեր 19, 2009թ. 10:30

Երեկ` հոկտենբերի 18-ին, Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանության  բարձրաստիճան կորպուսի հրամանատարի դեմ իրականացվել է ահաբեկչական գործողություն: Դեպքը տեղի է ունեցել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Սարբազ քաղաքում:

«Ֆրանս պրեսս» գործակալությունը, հղում կատարելով տեղական «Mehr» գործակալությանը, նշում է, որ ահաբեկչական գործողության արդյունքում կան զոհվածներ, որոնց թիվը հասել է 49-ի։

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր  35 զոհերի մասին: Ահաբեկչությունը դատապարտել են Վաշինգտոնն ու Լոնդոնը, ընդ որում, նրանք միանգամայն ժխտում են իրենց մասնակցությունը տեղի ունեցածին: Սակայն այն, որ այս  դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ, ավելի վաղ հայտնել էր Իրանի ղեկավարությունը: Զոհերի  թվում են Իսլամական Հեղափոխության պաշտպան խմբավորման մի քանի գեներալներ, որոնք Սարբազ քաղաքում  մասնակցում էին սուիտների և շեատների համայնքների ներկայացուցիչների խորհրդին, որտեղ էլ պահակներից աննկատ մուտք է գործել ահաբեկիչը: Ռումբը նա պայթեցրել է հենց նիստերի դահլիճի մուտքի մոտ:

«Սա մեծ կորուստ է մեր երկրի համար, մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին: Ահաբեկիչներն անկասկած ցանկացել են ապակայունացնել իրավիճակը  երկրի հարավ-արևմուտքում: Իսկ նրանք, ովքեր այսօր մահացել են,  գործում էին հանուն Իրանի կայունության և անվտանգության»,- նախօրեին հայտարարել է Իրանի Ազգային Ժողովի խոսնակ Ալի Լարդիժանին:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն