Գլխավոր » Լրահոս

ՆԺԿ-ն Նալբանդյանից պահանջում է հրապարակել արձանագրությունների նոր դրույթները

Հոկտեմբեր 19, 2009թ. 11:40

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը բաց նամակ է հղել  ՀՀ  արտգործնախարար Էդվարդ  Նալբանդյանին, որում ասվում է.

«2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ձեր կողմից ստորագրված բացահայտ հակահայ արձանագրությունների շուրջ արդեն պտտվում են խոսակցություններ, որ դրանցում առկա են ավելացված նոր դրույթներ, որոնք չկային նախաստորագրված փաստաթղթերում»:

Ստեղծված իրավիճակում, ելնելով ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներից (Գլուխ 1, հոդվ. 1,2,3,5,6,7) և հաշվի առնելով, որ այդ փաստաթղթում շոշափվում են Հայաստանի և Սփյուռքի յուրաքանչյուր հայի արմատական շահերը, պահանջում ենք մամուլում տպագրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ձեր կողմից ստորագրված արձանագրությունները` իրենց վերջնական տեսքով»:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն