ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը կմեկնի Բաքու
Հոկտեմբեր 19, 2009թ. 11:56
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը։
Արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:
Armar.am












