Ադրբեջանական բանակում ավելացել է ինքնասպանությունների թիվը
Մինչ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը տարածաշրջանում ամենահզորն է,
ադրբեջանցի ռազմական փորձագետները հնչեցնում են հակառակ փաստարկները, համաձայն որոնց, վերջին շրջանում ադրբեջանական բանակում ավելացել է ոչ կանոնադրային հարաբերությունների, ինքնասպանությունների և դժբախտ պատահարների թվաքանակը:
Եվ այսպես, ինչպես հայտնում է «novosti.az»-ը, ըստ «Պաշտպանության և անվտանգության ոլորտում հասարակական վերահսկողություն» դաշինքի տվյալների, 2009 թվականի ինն ամիսների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ը կորցրել է 50 զինծառայող, որից միայն 11-ն է համարվել մարտական կորուստ: 18-ը զոհվել են ոչ կանոնադրային հարաբերությունների, 5-ը` թունավորման հետևանքով, իսկ 5-ը ինքնասպան են եղել:
Armar.am
Թեգեր` Ադրբեջան, Ալիև, բանակ, թունավորման դեպքեր, ինքնասպանություններ












